

ԷկոԼուր
Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցապատման աշխատանքների ամբողջականացման նպատակով «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտուց կառավարության որոշմամբ վերցվում է 1,3932 հա անտառապատ տարածք: Փոխարենը ազգային պարկին կկցվի «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի սեփականություն համարվող նույն տարածքով այլ հողամաս:
Ինչպես նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, «Դիլիջան» ազգային պարկի տվյալ տարածքը 02-03 լրիվության անտառ է, տարածքում հաշվառված թվով 323 հատ տարբեր ծառերով և թփերով: Իսկ Ընկերության կողմից առաջարկված տարածքն ընդամենը խնձորենու այգի է՝ 158 հատ ծառերով: Սակայն «Քեմփ վենչուրս»-ը պատրաստակամությունն է հայտնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ այդ տարածքում կատարելու ծառապատման համապատասխան աշխատանքներ՝ փոխանակվող հողամասերի համարժեքությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի համար 2010 թվականին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից տրամադրվել է 67 հա տարածք:
Լուսանկարը` www.uwc.org կայքի
Հուլիս 03, 2014 at 16:21
