

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղից անհետացել է Ոսկեգույն մեղվակեր թռչունը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբից: Այս թռչնատեսակի անհետացումը էկոակումբը պայմանավորում է գյուղատնտեսության մեջ միջատների դեմ պայքարում կիրառվող թունաքիմիկատներվ եւ պարարտանյութերով: Մարտի 14-ին «Գարնանն ընդառաջ» միջոցառման շրջանակներում «Աժդահակ» էկոակումբի սաները ի պաշտպանություն թռչունների պատրաստեցին 16 կերամաններ եւ բույներ եւ տեղադրեցին ծառերի վրա: Տեղադրելուց հետո էկոակումբի սաները մոնիտորինգ են անում, թե ինչ թռչնատեսակներ կան իրենց գյուղում եւ ինչ վարք են դրսեւորում: «Նման միջոցառումների շնորհիվ մեծանում է երեխաների հոգատար վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի նկատմամբ»,- ասում է էկոակումբի համակարգողը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ոսկեգույն մեղվակերի լուսանկարի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը: Մյուս լուսանկարները տրամադրել է «Աժդահակ» էկոակումբը:
Մարտ 16, 2016 at 16:00






