

էկոԼուր
Հայաստանի տարածքի 24 353 քառակուսի կմ-ը կամ 81.9 %-ը (առանց Սևանա լճի և ջրամբարների հայելու մակերեսի) ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման: Խիստ ազդեցության ենթարկված տարածքները կազմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 26.8 %-ը, ուժեղ՝ 26.4 %-ը, միջին աստիճանի անապատացված է 19.8 %-ը և թույլ՝ 8.8 %-ը: Երկրի տարածքի միայն 13.5 %-ն է (4006 քառ.կմ), որ ենթարկված չէ անապատացման գործընթացների ազդեցությանը: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետությունում անապատացման, հողերի դեգրադացիայի և երաշտների հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման ծրագրում»:
Ծրագրում նշված է, որ անապատացման գործընթացների նկատմամբ առավել խոցելի ոլորտներից է գյուղատնտեսությունը: Այդ առումով Արարատյան հարթավայրում օգտագործվում է 81,0 հազար հեկտար, որից 31,0 հազար հեկտարը տարբեր աստիճանի աղակալված են:
«Հայաստանի Հանրապետությունում անապատացման, հողերի դեգրադացիայի և երաշտների հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 19-ին` ՀՀ բնապահպանության նախարարությունում:
Օգոստոս 15, 2016 at 11:49
