Քրեական գործ՝ Դսեղում Թումանյանի թանգարանի բակի ծառահատման դեպքի առթիվ

Քրեական գործ՝ Դսեղում  Թումանյանի թանգարանի բակի  ծառահատման դեպքի առթիվ

ԷկոԼուր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«2016 թվականի օգոստոսի 18-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում ապօրինի հատվել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքում գտնվող եղևնի և այլ տեսակի ծառեր՝ բուսական աշխարհին պատճառելով զգալի վնաս:

Դեպքի առթիվ օգոստոսի 19-ին Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»:

Հատվել են Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը

Օգոստոս 22, 2016 at 13:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր