«Սոճուտ» դենդրոպարկը լուսանկարներով

«Սոճուտ» դենդրոպարկը լուսանկարներով

ԷկոԼուր

Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկն է «Սոճուտ» դենդրոպարկը: Այստեղ աճում է ավելի քան 500 բուսատեսակ, որոնք բերվել են Երևանի բուսաբանական այգուց, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։

Աննկարագրելի է դենդրոպարկի գեղեցկությունը: Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

Դենդրոպարկը հիմնադրվել է 1931թ-ին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից: Այժմ դենդրոպարկի պահպանությունն իրականացնում է Լեոնովիչի որդին՝ Վիտալի Լեոնովիչը, ում շնորհվեց ՀՀ բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալ բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար:

Ներկայացնում ենք «Սոճուտ» դենդրոպարկի լուսանկարները:
















Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Նոյեմբեր 22, 2016 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր