www.gov.am
Տավուշի մարզի հյուսիս-արեւմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արեւելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար տարածքում ստեղծել «Զիկատար» պետական արգելավայր` ընդգրկելով Գուգարաց լեռնաշղթայի` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները, հաստատել արգելավայրի սահմանների նկարագիրը եւ հատակագիծը, արգելավայրի կանոնադրությունը։
Ապրիլ 12, 2010
