

ԷկոԼուր
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է սպիտակագլուխ անգղների որսորդին: «Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972թ. ծնված Յ. Պողոսյանը:
Կատարվում է հետաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էին ՀՀ կարմիր գրում գրանցված սպանված անգղները ձեռքներին տղամարդիկ: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանությունը ձեռնարկեց միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Սպիտակ անգղի որսը արգելված է Հայաստանի Հանրապետությունում: Ապիտակ անգղի որսի դեպքում բնությանը պատճառված վնասը գնահատվում է 250 հազար դրամի չափով:
Հոկտեմբեր 06, 2017 at 13:47