Կասպից ծովում փոկերին ճնշում են Նավթագազային կոնսորցիումի նավերը

Կասպից ծովում փոկերին ճնշում են Նավթագազային կոնսորցիումի նավերը

ԷկոԼուր

Կասպյան փոկերը դարձան Կաշագանի նավթագազային հանքավայրի շահագործման  նախագծի առաջին զոհերը: Միայն 2010թ., ըստ փորձագետների գնահատականի` Նավթագազային կոնսորցիումի նավերի երթևեկության պատճառով Կասպից ծովում ճզմվել էր 1000-ից 5000 փոկ:

Այդ մասին նշել է իր զեկույցում Օկսանա Շահնազարյանը փետրվարի 7-ին Պրահայում տեղի ունեցած Կասպյան շրջանում նավթի և գազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովը կազմակերպել էր CEE Bankwatch Network-ը, Crude Accounability-ը` Եվրամիության, Visegrad Fund-ի աջակցությամբ:

Ավելի հաճախ զոհերը դառնում են փոկերի ձագերը և նրանց մայրերը, քանի որ հանքավայրի տարածքը գտնվում է այն վայրում, որտեղ փոկերը բազմանում են` ծնում և խնամում ձագերին: Կոնսորցիումը տեղյակ է այս խնդրի մասին, ինչի մասին վկայում են փակ հաշվետվության նյութերը «Կասպյան փոկի միջազգային ուսումնասիրությունները` 2010 թ-ին սառցահատների ազդեցության գնահատականի վերաբերյալ հաշվետվություն» (№ CISS-AR-002-2010,  2011թ-ի հունվարից):

Սյսպիսով, ըստ մի խումբ գիտնականների գնահատականի համաձայն, «Աջիպ ԿԿՕ» ընկերության հետ պայմանագրով աշխատող  Սյու Ուիլսոնի և Սայմն Գուդմանի գլխավորությամբ սառցահատի մեկ անցումով մահանում է միջին 20 փոկ: Բացի այդ, հաճախ նավերը վախեցնում են կենդանիներին, և մայրերն ու ձագերը ցրվում են տարբեր ուղղություններով: Իսկ եթե մայրը նավերի քարավանի անցնելուց հետո չեն գտնում ձագերին,  նրանք անխուսափելիորեն սատկում են: Կաշագանի նախագծում բաժնեմասերը հավասարաչափ պատկանում են 5 ընկերությունների` «Շելլ» (Մեծ Բրիտանիա-Նիդերլանդներ), ամերիկյան «Էկսսոն-Մոբիլ», իտալական «ԷՆԻ», ֆրանսիական «Տոտալ» և ղազախստանյան պետական «Կազմունայգազ» ընկերություններին 16.81%–ով: Բացի այդ, պաշտոնապես ծրագրի մասնակից են դեռ «Կոնոկոֆիլիպս»-ը` 8.4%-վ և ճապոնական «Ինպեկս»-ը` 7,55%-ով:

Փետրվար 11, 2013 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր