5 տարի անց Երևանի Կենդանաբանական այգին լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին

5 տարի անց Երևանի Կենդանաբանական այգին լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին

ԱրմԻնֆո

5 տարի անց Երևանի Կենդանաբանական այգին լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին, այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ամստերդամի «Արտիսե թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ով Հայաստան է ժամանել Երեւանի կենդանաբանական այգու հետ պաշտոնական համագործակցություն հաստատելու նպատակով:

 «Երևանի կենդանաբանական այգին արմատական փոփոխությունների կարիք ունի: Դա մեծ ներդրումներ պահանջող երկար և քրտնաջան աշխատանք է, սակայն այդ հարցում պատրաստ է օգնություն ցուցաբերել Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիան»,- հաղորդել է նա:

Բալյանը նշել է, որ այդ հարցում օգնության ձեռք կմեկնի նաև «Արտիսե կենդանաբանական այգին: Մի քանի օր առաջ Երևանի կենդանաբանական այգի են ժամանել երկու անասնաբույժ և կենդանիների առողջական վիճակի գնահատում կատարել:

Բացի այդ, «Արտիսըե 5 հազար եվրոյի դեղորայք է նվիրել կենդանաբանական այգուն: Ամստերդամի կենդանաբանական այգին հետագայում էլ կշարունակի աջակցություն ցուցաբերել. դա վերաբերում է ինչպես ֆինանսական օգնությանը, այնպես էլ աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

«Հայաստանի բնությունն այնքան հարուստ է, որ դուք կարող ոք ստեղծել իր տեսակով միակ կենդանաբանական այգին, որն առաջատար դիրքեր կզբաղեցնի տարածաշրջանում»,- նշել է Բալյանը:

Մասնավոր կենդանաբանական այգիները չպետք է վերածվեն կենդանիների համար բանտի: Այդ մասին հայտարարել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը`մեկնաբանելով Հրազդանի մասնավոր կենդանաբանական այգու հետ կապված հակասական պատմությունը, որի բնակիչները զրկված են համապատասխան խնամքից և սնունդից:

 «Հանրապետությունում կան մասնավոր կենդանաբանական այգիներ, որոնք, իրոք, վայրեր են, որտեղ տառապում են կենդանիները: Մեր պարտքն է` խոչընդոտել նման բանտերի ստեղծմանը, որտեղ խախտվում են կենդանիների պահման բոլոր պայմանները»,- նշել է Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 Միաժամանակ նա նշել է, որ հնարավորությունների չափով կփորձի օգնություն ցուցաբերել նման «կենդանաբանական այգիներին»:

Ապրիլ 30, 2011 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր