Վաղը Երեւանում կանցկացվի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք` նվիրված Գյուղի կանանց միջազգային օրվան

Վաղը Երեւանում կանցկացվի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք` նվիրված Գյուղի կանանց միջազգային օրվան

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Սույն թվականի. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Մաշտոցի պուրակին հարող գյուղատնտեսական տոնավաճառում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կգործի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Գյուղի կանանց միջազգային օրվան:

Ցուցահանդես-վաճառքն իրականացնում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ՝ Ֆրանսիայի Ռոն - Ալպեր տարածաշրջանի ֆինանսավորմամբ իրականացվող  «Դիտակ, Ոսկեվան, Սոլակ և Սաղմոսավան գյուղերի կանայք` հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրի շրջանակում:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են նշված ծրագրում ընդգրկված գյուղերի կանայք, որոնք ներկայացնելու են իրենց աշխատանքի արդյունքը: Տարբեր համայնքներ ներկայացնող կին գյուղատնտեսների համար միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման համար:

Ինչպես գյուղատնտեսական տոնավաճառների, այնպես էլ այս դեպքում, գնորդը հնարավորություն կունենա անմիջապես արտադրողից գնելու ագրոքիմիկատների հնարավորինս պակաս օգտագործմամբ աճեցրած գյուղմթերքներ:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լրացուցիչ տեղեկատվություն

ՄԱԿ-ը հոկտեմբերի 15-ը հռչակել է «Գյուղի կանանց միջազգային օր»` ի նշան գյուղի և գյուղանտեսության զարգացման գործում կանանց դերի և մասնակցության կարևորության: Ըստ փաստացի տվյալների, աշխարհում մոտ 1,6 մլրդ կին ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում: Արտադրվող գյուղմթերքների կեսից ավելին աճեցվում է կին ֆերմերների տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ողջ աշխարհում կին ֆերմերներին պատկանում է մշակելի հողատարածքների միայն 2 տոկոսը: Նրանք օգտվում են գյուղատնտեսական վարկերի 1 տոկոսից:

Աշխարհում կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց երկու երրորդը կանայք են: 1970 թ-ից սկսած աղքատության մեջ ապրող կանանց թիվը կրկնապատկվել է:

 Հետգրություն

Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել կազմակերպության գրասենյակ` (+374 10) 52-36-04 հեռախոսահամարով:

Հոկտեմբեր 30, 2015 at 11:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր