Ծառերը հատել են, շինարարությունը շարունակվում է. կրկին ահազանգ Էրեբունուց

Ծառերը հատել են, շինարարությունը շարունակվում է. կրկին ահազանգ Էրեբունուց

ԷկոԼուր

«Էրեբունու անտառում շինարարությունը շարունակվում է, իսկ ծառերը կտրել, վերջացրել են», - ԷկոԼուրը կրկին ահազանգ ստացավ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչից:

«Ահազանգը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնին, որտեղ խնդրով զբաղվում են», - հայտնեց տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրի «ԷԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջում մեկ շաբաթ առաջ տեղադրվել էր ահազանգ այն մասին, որ Էրեբունու անտառում՝ Մուշական և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտակայքում, ծառեր են հատում և շինարարություն իրականացնում:

ԷկոԼուրն ահազանգը փոխանցել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Երևանի քաղաքապետարան:

Լուսանկարները` Էրեբունու բնակչի

Նոյեմբեր 22, 2018 at 16:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր