«ԿԱՆԱՉ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՎԱԼՈՎ

Արմենպրես

«Կանաչ Երեւան» նախագիծն ընթանում է նախատեսված ծավալով. 6 հազար ծառ է ձեւավորվել, 30 հազարը` կրապատվել, տնկվել է 300 հազար ծաղկասածիլ: Ընդհանուր առմամբ` ծաղկապատման շնորհիվ Երեւանում ավելացել է 1.5 հա ծաղկային տարածք: Կամուրջների ծաղկապատումը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված 545 հազար քմ-ից արդեն ասֆալտապատվել է 138 հազար քմ:

Դավիթ Անհաղթի եւ Բագրատունյաց փողոցներում կազմաքանդվում են տրամվայի գծերը: Ավարտվել են Հրազդանի կիրճում փլուզված ճանապարհահատվածի հետազոտման աշխատանքները, եւ, նախնական հաշվարկով, ճանապարհը վերականգնելու համար անհրաժեշտ է մոտ 300 մլն դրամ: Բակերում նախատեսված 73 խաղերից 55-ն արդեն տեղադրված են: Նախատեսվում է առաջիկայում ավարտել ծրագիրը: Գետառի հունն արդեն մաքրված է Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում: 308 կանգառների հատակագծային նախագծեր արդեն հանձնվել են ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, իսկ վերջինս պետք է իրականացնի դրանց կահավորումը:

Հունիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր