«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ»

«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ»

Գոլոս Արմենիի

«ԳԱ»-ի խմբագրությունը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի ստորագրությամբ նամակ ստացավ, որում ասվում է հունիսի 4-ին ՀՀ ԳԱԱ  Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովի մասին: Նամակում մասնավորապես նշված է հետեւյալը.

«2009թ. դեկտեմբերի 15-ին Տերյան եւ Աբովյան մայրաքաղաքային փողոցներին հարակից պուրակում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի արձանի բացումը: Նույն պուրակում է գտնվում Ալեքսանդր Թամանյանի կողմից կառուցված աստղադիտարանը: Արձանի բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները միակարծիք էին նրանում, որ պուրակը, արձանը, աստղադիտարանը, ուսանողական թաղամասը եւ Ազգային գրադարանը ձեւավորում են միասնական համալիր եւ գիտության եւ կրթության խորհրդանիշն են: Սակայն այսօր արձանն ու աստղադիտարանը չեն երեւում փողոցի կողմից այնտեղ սկսված շինարարության պատճառով, իսկ մի քանի տարի անց սրճարանի եւ այլ շինությունների կողքին նրանք կներկայանան նոր շրջապատով:
Ելնելով քաղաքի համար Վ. Համբարձումյանի աձանի եւ աստղադիտարանի  կարեւորությունից ու խորհրդանիշ լինելուց` ընդհանուր ժողովը որոշեց.

1. Արձանի եւ աստղադիտարանի հարեւանությամբ սրճարանի եւ այլ օբյեկտների շինարարությունը համարել անթույլատրելի եւ անհանդուրժելի

2. Երեւանի քաղաքապետարանից պահանջել անհապաղ դադարեցնել նշված շինարարական աշխատանքները եւ կարճ ժամանակահատվածում վերականգնել այգու նախկին տեսքը, որպեսզի այն շարունակի հանդիպման եւ հանգստի վայր ծառայել  ուսանողների եւ ինտելիգենցիայի համար»:

Հունիս 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր