ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2011Թ. ԾՐԱԳԻՐԸ

Արմենպրես

Կապանի համայնքի ավագանու հերթական նիստը հաստատեց Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2011 թվականի ծրագիրը: Այն կպահանջի 28 մլն 34 հազ. դրամ` բնապահպանության եւ 11 մլն 21 հազ. դրամ գումար առողջապահության գծով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել քաղաքի միջով հոսող Ողջի գետի հունը, իրականացնել մակերեւութային ջրերի, ջրային էկոհամակարգերի մթնոլորտային օդի պահպանություն, որը ենթադրում է կանաչազարդ տարածքների վերականգնում եւ ընդլայնում, նաեւ ջրցան մեքենայի ձեռքբերում: Ծրագրի` առողջապահության բաժնում նախատեսվում է Կապանի բժշկական կենտրոնի համար ձեռք բերել բուժսարքավորումններ, աջակցել մինչեւ 6 տարեկան երեխաներին` հավելյալ սնունդ տրամադրելով մանկապարտեզներին: Ավելացնենք, որ ծրագիրը նախապես ընդունվել է ՀՀ առողջապահության եւ բնապահպանության նախարարությունների կողմից: Ավագանու հավանությանն արժանանալուց հետո այն կներկայացվի ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` 2011թ.-ի պետբյուջեում ներառելու նպատակով:

Հունիս 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր