Արաբկիրի այգին վարձակալի կողմից վերադարձվել է համայնքին

Արաբկիրի այգին վարձակալի կողմից վերադարձվել է համայնքին

ԷկոԼուր

Տևական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա մակերես ունեցող այգին ս.թ. օգոստոսի 5-ին վարձակալի կողմից վերադարձվել է համայնքին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

««Արաբկիր» զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես «Մալականի այգի», տասնամյակներ շարունակ եղել է արաբկիրցիների սիրելի զբոսավայրերից մեկը։ Վերջին շրջանում, սակայն, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից՝ կուտակելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով բնակիչների արդարացի զայրույթն ու դժգոհությունը։

Տևական և հետևողական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա մակերես ունեցող այգին այսօր վարձակալի կողմից վերադարձվել է համայնքին։

Այգու հետ կապված ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն կան առաջնահերթություններ, որոնց միտված աշխատանքներն իրականացվելու են հենց այս պահից։ Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

Օգոստոս 07, 2019 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր