

էկոԼուր
«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատողները Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ Դալմայի այգիների հողօգտագործողներին դուրս են հանում իրենց տարածքներից: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:
«ՀՀ կառավարության 2018թ-ի հունվարի 11-ի 5 Ա որոշման համաձայն՝ «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն մինչև շինարարություն սկսելը պետք է փոխհատուցեր Դալմայի հողօգտագործողներին: Կոնկրետ հողօգտագործողի եկել են՝ ոստիկաններով փորձում են դուրս հանել տարածքից առանց գույքագրելու, առանց փոխհատուցելու: Եթե հողօգտագործողի շինությունը և ծառերը, բույսերը հողին հավասարեցվեն, ինչպե՞ս են հաշվարկելու փոխհատուցման գումարը»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը:
Դեկտեմբեր 24, 2019 at 14:57