ԱՅԳՈՒ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ` ԿՐԿԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Aysor.am

Դատարկ շշեր, տոպրակներ, օգտագործված ներարկիչներ և պահպանակներ, տարատեսակ տուփեր… Ոչ, սա Նուբարաշենի աղբանոցի նկարագիրը չէ, այլ Երևանի կենտրոնում գտնվող` Մաշտոցի պողոտան Սարյան փողոցի հետ կապող պուրակի պատկերը: Այս բնապահպանական և սանիտարահիգիենիկ աղետում զբոսնում են մեր մանուկները: Զբոսնում, խաղեր կազմակերպում և, ինչպես պարզեց Aysor-ը, փորձում են իրենց հնարավորության չափով մաքրել պուրակը կուտակված աղբից:

Սա 2004-ի ապրիլի 22-ին Aysor-ի թողարկած նյութի նախաբանն է: Մեկ տարի է անցել, սակայն պատկերը նույնն է` Երեխաները մաքրում են, մեծերն աղտոտում…

«Երեխաներն ամեն օր այս այգու միջով են անցնում: Սարսափելի վիճակ է: Աղբն ամենուրեք է: Մեզ շատ է մտահոգում պուրակի աղտոտվածությունը, և քանի որ այսօր շաբաթ օր է, իսկ մենք աշխատում ենք, որոշեցինք հենց այսօր մաքրել այգին»,- Aysor-ին մտահոգված ասաց մոտակա կրթահամալիրի ուսուցիչներից մեկը:

Կրթահամալիրի աշակերտները ջանասիրաբար մաքրում էին այգին: Աշակերտներից մեկը նշեց, որ երեկ դասի ժամանակ խոսել են շրջակա միջավայրի մաքրության մասին, իսկ այսօր մաքրում են պուրակը, որպեսզի իրենց լսածը կիրառելի լինի նաև առօրյայում:

«Նախ պետք է խնամել բնությունը, չաղտոտել այն: Մենք այսօր մաքրում ենք մեծահասակների կեղտոտած այգին, հուսալով, որ նրանք կտեսնեն և գոնե մի որոշ ժամանակ կպահպանեն այն»,- Aysor-ին ասաց 6-րդ դասարանի աշակերտուհին:

Աշակերտները կոչ արեցին մեծահասակներին աղբը թափել հատուկ աղբարկղներում և ոչ թե` այգում կամ փողոցներում:

Սեպտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր