ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԻ ԴԵԼՖԻՆԱՐԻԱ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԻ ԴԵԼՖԻՆԱՐԻԱ

Ankakh.com

Մեկ ծովառյուծ, երկու ծովաային կատու ու չորս դելֆին. կենդանական այս կազմը շուտով կհամալրի երեւանի դելֆինարիան, որի կառույցն ինչպես  հավաստիացրին պատասխանատուները, ընդամենը երկու ամսից պատրաստ կլինի: «Կառույցն ամբողջովին մետաղակոնստրուկցիաներից է, որոնք շատ արագ են հավաքվում. օրինակ մեկ ու կես օրվա ընթացքում լողավազանի կառուցումը վերջացրեցինք»,-նշեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Մերլյանը: Հայաստանում դելֆինարիա կառուցելու նախաձեռնությունն իրականացվում Է ուկրաիանական կողմի հետ համատեղ: Վերջիններս վարձակալական հիմունքներով Երեւանի քաղաքապետարանից հողատարածք են ստացել ու սկսել շինարարական աշխատանքները:

Ի դեպ, Հայաստանից չէ նաեւ ապագա դելֆինարիայի շինարարական աշխատակազմը, որը բաղկացած է ութ ուկրաինացի բանվորներից եւ ընդհանուր պատասխանատուից: Ալեքսանդր Մերլյանի խոսքերով, կառույցը հնարավորություն է ունենալու իր հարկի տակ ընդունելու մինչեւ ինը հարյուր այցելուի: Ալ. Մերլյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել Է հենց Հայաստանը` հաշվի առնելով, որ զարգացող երկիր է, ունի աճող տնտեսություն, լավ հեռանկար: Նշենք, որ ապագա դելֆինարիան արդեն ունի նաեւ իր անվանումը` այցելուներին այն հայտնի կլինի «Նեմո» անվամբ:

Սեպտեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր