«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2022թ. դեկտեմբերի 14-ին նամակով դիմել էր Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին՝ պարզելու, թե «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել Գյումրիում:
Հարցման մեջ նշված է.
««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիրը: Ելնելով Ծրագրի նպատակներից, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին.
1. Որքա՞ն գումար է հատկացվել ՎԶԵԲ-ի կողմից Գյումրի քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակման համար:
2. Գյումրու ավագանու «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Կանաչ քաղաք գործողությունների ծրագիր»-ը հաստատելու մասին» N 232-Ա որոշմամբ հաստատված Ծրագրով նախատեսված կարճաժամկետ գործողություններից որո՞նք են իրականացվել, ի՞նչ ծավալով և ամեն գործողության համար որքա՞ն գումար է ծախսվել Ծրագրի մեկնարկից առ այսօր: Ստորև ներկայացված են այդ միջոցառումները:
Ա. Տրանսպորտ՝ 8 գործողություն
- Նոր հանրային տրանսպորտի ցանցի օպերատորի մոդել, ավտոբուսային հավաքակազմի արդիականացում և միասնական սակագնային ու տոմսային համակարգ
- Ավտոբուսային կանգառների ենթակառուցվածքի արդիականացում, այդ թվում՝ իրական ժամանակում ուղևորներին տրամադրվող տեղեկատվության (ԻԺՈւՏ) (RTPI) համակարգի ներդրմամբ
- Նոր հեծանվային ուղիների և հեծանվային կայանատեղի ենթակառուցվածք
- Հետիոտնի համար նախատեսված ճանապարհային կողմնորոշիչ նշանների համաքաղաքային ցանց
- Քայլելուն և հեծանվավազքին նվիրված գովազդային արշավներ
- Կայուն քաղաքային շարժունակության ծրագիր (ԿՔՇԾ) Գյումրու համար
- Տվյալների հավաքագրման համաքաղաքային ծրագիր և տրանսպորտային մոդել
- Հանրային ավտոբուսների հանրակազմի արդիականացում՝ արտանետումների նվազեցված մակարդակով տրանսպորտային միջոցների համալրմամբ
Բ. Շենքեր, էներգամատակարարում և լուսավորություն՝ 10 գործողություն
- Էներգաարդյունավետության մասին իրազեկում և տեղեկատվության տարածում բնակելի հատվածում
- Ցածր եկամուտ ունեցող սպառողների լուսատուները ԼԵԴ լամպերով փոխարինելու արշավ
- Բնակելի շենքերի ջերմային արդիականացման պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագիր
- Համայնքային Էներգետիկ տեղեկատվական համակարգ և Էներգակառավարում
- Էներգախնայողության կատարողականի պայմանագրերի (ԷԿՊ) և էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների (ԷԾՄԸ) հետ պայմանագրերի կնքում
- Հանրային շենքերի ջերմային արդիականացման ծրագիր
- Հանրային գնումներում էներգաարդյու-նավետ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հայեցակարգային փաստաթղթի մշակում
- «Կանաչ» շենքերի խրախուսում
- Քաղաքի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ արդիականացում
- Վերականգնվող էներգիայի միջին և խոշոր համակարգերի (ՎԷՀ) ներդրում
Գ. Արդյունաբերություն՝ 1 գործողություն
- Աղտոտված արդյունաբերական տարածքների հետազոտում և ռիսկերի նվազեցում
Դ. Կոշտ կենցաղային թափոններ՝ 6 գործողություն
- Ապօրինի բաց աղբավայրերի վերացում և աղտոտված տարածքների վերականգնում, գործող աղբավայրի պատշաճ կառավարում
- Թափոնների հավաքման և դրանց գործող վճարային համակարգերի վերանայում ու վերամշակելի նյութերի հավաքման առանձին համակարգի գործարկում
- Քաղաքային կոշտ թափոնների հեռացման և վերամշակման նոր ենթակա-ռուցվածքի հիմնում
- ՔԿԹ մորֆոլոգիայի ուսումնասիրություն և վերամշակման ենթակա նյութերի շուկայական հետազոտություն և թափոնների որակին առնչվող արձանագրութ-յունների մշակում
- Իրականացնել թափոնների կառավարման իրազեկման պարբերական արշավները (5R)
Ե. Ջրային ռեսուրսներ՝10 գործողություն
- Գյումրու ջրամատակարարման ցանցի ենթակառուցվածքի և ակտիվների համար գույքագրման և ԱՏՀ-ի (GIS) նախապատրաստում
- Ջրամատակարարման և ջրի պահանջարկի վերաբերյալ բարելավված տվյալներ և վերլուծություն
- Արտահոսքի նվազեցման գործողությունների ծրագրի (ԱՆԳԾ) մշակում
- ԱՆԳԾ-ի իրականացման համար իրավական և ֆինանսական մեխանիզմների մշակում
- Մատակարարման համակարգի՝ արտահոսքի ամենաբարձր մակարդակ ունեցող մասերի նորոգում և վերականգնում
- Պատրաստել գույքագրում և ԱՏՀ (GIS) կեղտաջրերի ենթակառուցվածքի համար
- Կեղտաջրերի վերաբերյալ գործողություն-ների ծրագրի և մրցութային փաստաթղթերի կազմում ենթակառուցվածքի առաջարկվող արդիականացման համար
- Ջրհեռ համակարգերի վերականգնում և ընդլայնում
- Կեղտաջրերի մաքրման համակարգի վերականգնում և ընդլայնում
- Կանաչ տարածքներում հանրային օգտագործման ջրի ենթակառուցվածքի արդիականացում
Զ. Հողօգտագործում՝ 7 գործողություն
- Մշակել կայուն քաղաքային պլանավորման չափանիշներ Գյումրի քաղաքի համար և մշակել նորացված գլխավոր հատակագիծ և գոտևորման կանոնակարգեր
- Մշակել ԱՏՀ-ի վրա հիմնված հողօգտա-գործման տվյալների բազա և քաղաքի տեղեկատվական մոդել (ՔՏՄ) Գյումրու համար
- Ստեղծել նպատակային քաղաքային պլանավորման ուղեցույց և գործիքներ
- Գործարկել քաղաքային պլանավորումը և շինարարական կանոնակարգերը
- Քաղաքային պլանավորում և կայուն զարգացում, հանրային հատվածի ներուժի ստեղծում
- Հանրային զբոսայգիների և կանաչ տարածքների կառավարման ռազմավարություն
- Կանաչ ենթակառուցվածքի, զբոսայգիների և բաց տարածքների ապահովում
Է. Միջոլորտային ՝ 5 գործողություն
- Մշակել համայնքի օդի որակի վերահսկման համակարգ
- Իրականացնել կլիմայի ռիսկի գնահատում ջրի, տրանսպորտի, կոշտ թափոնների և շինարարության, էներգիայի և լուսավորության ոլորտների ենթակառուցվածքների համար
- Նախապատրաստել կլիմայի նկատմամբ Գյումրու ենթակառուցվածքի դիմակայության բարձրացման գործողությունների ծրագիր
- Մշակել արտակարգ իրավիճակներին պատրաստվածության գործողությունների ծրագիր
- Ներդրումներ կլիմայի փոփոխության հարմարվողականության և դիմակայության միջոցառումների համար:
3. Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ է նախատեսում իրականացնել մինչև 2035թ-ը Գյումրի քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով սահմանված տեսլականին հասնելու համար:
4. Ի՞նչ դժվարություններ և խոչընդոտներ են ի հայտ եկել կարճաժամկետ գործողությունների իրականացման փուլում:
5. Իրականացված միջոցառումների արդյունքում 2019-2022թթ. ինչքա՞ն էլեկտրաէներգիայի խնայողություն է ապահովվել Գյումրի քաղաքում, և ինչքանո՞վ են կրճատվել մթնոլորտային օդ արտանետվող ջերմոցային գազերը, որքանո՞վ է նվազել մթնոլորտային օդի աղտոտվածության աստիճանը, Ծրագիրն ինչքանո՞վ է նպաստել ջրային ռեսուրսների աղտոտվածության կրճատմանը, քանի՞ հեկտար կանաչ տարածք է հիմնվել, ե՞րբ է նախատեսվում գոյություն ունեցող ապօրինի աղբավայրերի վերջնական փակումը և նոր աղբավայրի շահագործման մեկնարկը, քանի՞ տոկոսով է նորացվել Գյումրի քաղաքի ավտոշարժակազմը»:
ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը 2022թ. դեկտեմբերի 20-ին N/01/20018-2022 գրությամբ հայտնել է. ««Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում CW-ICB-2019/1 պիլոտային-2 բաղադրիչով քաղաքի թվով 33 փողոցներում 2021թ. տեղադրվել է արտաքին լուսավորության 1201 LED լուսատու ավտոմատ կառավարման համակարգով: Հայտարարված բաց մրցույթի արդյունքում հինգ մասնակիցներից հաղթող է ճանաչվել «ՊրոԴինամիկ» ՍՊԸ և «Գուանդոնգ Մեյսոն Թեքնոլոջիս» լտդ. ՀՁ-ն: Պայմանագրի արժեքը կազմել է 332,523.6 եվրո»:
Դեկտեմբեր 21, 2022 at 16:04