

Aysor.am
Հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի Երևանում` Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում, որտեղ գտնվում է ավտոմեքենաների լվացման կետ` բուլդոզերով ծառեր են արմատախիլ արվում:
Aysor-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ բնապահպանության նախարարի հանձնարարականով Երևանի բնապահպանական պետական տեսչությունը խումբ է ուղարկել նշված տարածք:
«Տեղում դադարեցված են ծառահատման աշխատանքները: Այս պահի դրությամբ ծառահատումը դադարեցված է»,- ընդգծեց Հասմիկ Մկրտչյանը:
Ըստ նրա, փորձել են բուլդոզերով թեղի տեսակի ծառ արմատախիլ անել, բնակիչները ահազանգել են Երևանի բնապահպանական պետական տեսչություն, որն էլ տեղում կասեցրել է բուլդոզերի աշխատանքը:
«Չեն հասցրել ծառ հատել, միայն բուլդոզերը վնասել է թեղու խոշոր ճյուղերը, բայց ծառ չի հատվել: Հիմա փաստաթղթերի խնդիրը ճշտվում է»,- շեշտեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղարը:
Հոկտեմբեր 05, 2010
