Էկոկրթություն՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար

Էկոկրթություն՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար

Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր «Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք» միջոցառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Միջոցառման ժամանակ անցկացվեց ուսուցողական խաղ-դաս՝ բնության և շրջակա միջավայրի վերաբերյալ: Խաղ-դասի առաջին հատվածում դպրոցահասակ աշակերտները երեխաների համար պատրաստել էին փոքրիկ ներկայացում՝ թափոնների տեսակավորման և վերամշակման կարևորության վերաբերյալ:  Աշակերտները երեխաներին նվիրեցին նաև վերամշակված թափոններից պատրաստված ծաղիկներ, զարդեր, խաղալիքներ:

Խաղ-դասի երկրորդ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հանելուկ-վիկտորինա: Երկիր մոլորակին և մեզ շրջապատող աշխարհին առնչվող հանելուկներին պատասխանելով՝ երեխաները հավաքեցին մեծ դետալներով փազլ, որտեղ պատկերված էին Երկիր մոլորակը և այն պաշտպանող ու մաքուր պահող փոքրիկները:

Կայուն էներգիայի շաբաթը վերականգնվող էներգետիկային նվիրված ամենամեծ միջոցառումն է Եվրոպական միության անդամ և գործընկեր երկրների շարքում, որին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը։ Նպատակն է իրազեկել կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության մասին։

Հուլիս 04, 2023 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր