Գետառի վրա այս տարի ջրերի մաքրման կայան կկառուցվի: Մշակվել է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ։ Կառույցն իր հնարավորություններով բացառիկ է լինելու: Այս մասին նշվել է ս․թ․ հուլիսի 24-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
Նաև նշվել է, որ Դալմայի այգիների շուրջ 200 հեկտար տարածքում նախատեսվում է նոր հանգստի գոտի կառուցել, իրականացնել անտառտնկման աշխատանքներ:
Իսկ Երևանի կենդանաբանական այգու տարածքը 30-40%-ով կընդլայնվի։ Կօգտագործվեն հաշվեկշռում առկա հարակից հատվածները, ինչը հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակների թիվը։
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից
Հուլիս 24, 2023 at 15:08