ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՎ ՀԱՅՑԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՎ ՀԱՅՑԸ

«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնություն

ՀՀ վարչական դատարանը ետ է վերադարձրել Երևան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտությունները:

Համայցվորների պնդմամբ, այգում իրականացվող շինարարության թույլվությունները տրամադրվել են` ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը և հանգստի իրավունքը:

ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է հայցը` պատճառաբանելով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել: Համահայցվորները բողոք կներկայացնեն ՀՀ վարչական դատարան:

Հոկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր