«ՊԱՆԹԵՈՆԸ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ»

«ՊԱՆԹԵՈՆԸ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ»

Aysor.am

Հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ Պանթեոնի հարակից այգում Դելֆինարիում կառուցելու խնդրին և նշեց, որ երբեմն այդ կարգի շինությունները «ավելի արագ են սարքվում», քան թե հասարակական քննարկումներն են լինում:

Բանախոսը նշեց, որ պետք է ցույց տային, որ Դելֆինարիումի անհրաժշետությունը խիստ զգացվում էր, քննարկվեր այդ հարցը, հետո կառուցվեր, սակայն նման հասարակական քննարկումներ չեն եղել:

«Մեզ մոտ ամեն ինչ, կարծես, հակառակ է լինում»,- շեշտեց Մ. Մինասյանը:

«Մենք այնտեղ ունենք Պանթեոն, այն միայն իր պատերով չի սահմանափակվում. Պետք է աուրա ունենա, ներս մտնողը պետք է իմանա, որ ինքը մոտենում է մի սրբավայրի»,- շեշտեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահը:

Բանախոսը հույս հայտնեց, որ Դելֆինարիումն այնպես կկառուցվի, որ «մեկը մյուսին չի խանագարի»:

Հոկտեմբեր 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր