

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման նախադրյալները Հայաստանի համայնքներում և ամփոփել արդյունքները զեկույցի տեսքով։
«ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները համայնքներում» զեկույցի նպատակն է բացահայտել թափոնների կառավարման խնդիրները ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքների օրինակով, նպաստել ԱԸՊ համակարգի ներդրմանը համայնքներում։
Համայնքների ընտրությունը պայմանավորված է սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման փորձով, վերամշակման ընկերությունների առկայությամբ, 2 համայնքի՝ Հրազդանի սանիտարական աղբավայրի շահառու լինելով։
Զեկույցում ուսումնասիրվել են Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած՝ թափոնների կառավարման հինգաստիճան հիերարխիայի և ԱԸՊ համակարգի ներդրման պարտավորությունները։
Զեկույցի պատրաստման համար տեղեկատվական հիմք են թափոնների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերը, միջազգային զեկույցները, պետական մարմիններին և տեղական մարմիններին ուղղված հարցումների պատասխանները, ոլորտի փորձագետների հետ անցկացված հարցազրույցները, թիրախ համայնքներում քննարկումների արդյունքներ։
«ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները համայնքներում» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հուլիս 17, 2026 at 15:59
