ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ` ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ԵՎ ՓՐԿԵՆՔ ՎԻՇԱՊԻ ԱՅԳԻՆ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ` ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ԵՎ ՓՐԿԵՆՔ ՎԻՇԱՊԻ ԱՅԳԻՆ

ԷկոԼուր

Ասա «Այո» Վիշապների այգուն, «Ոչ»` անօրինական կառուցապատողներին:

Վիշապների այգու անօրինական կառուցապատման խնդրի հասարակական լսումներին մասնակցելու կոչը տարածվել է Հայաստանի սոցիալական ցանցերով: Հասարակական լսումները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 18-ին` ժամը 10:30-ին, Նոր Նորք համայնքում, Գայի պող. 19/71 հասցեում, Տորք Անգեղ հուշարձանի հարեւանությամբ:

Հիշեցնենք, որ հանրային տարածք համարվող Վիշապի այգու ապօրինի զավթման եւ շինարարական աշխատանքների սկսման մասին ահազանգով ի պաշտպանություն այգու հանդես եկան տեղի բնակիչներ, հասարակական կազմակերպություններ, երիտասարդական շարժումների ակտիվիստներ, քաղաքական կուսակցություններ: Կառուցապատման տարածքի ցանկապատները հանվեցին, փոսերը լցվեցին, տարածքը մաքրվեց, եւ տնկվեց 100 ծառ:

ՀՀ բնապահպանության նախարարի կարգադրությամբ շինարարությունը կանգնեցվել է եւ նշանակվել են հասարակական լսումներ:

«Յուրաքանչյուրիս մասնակցությունը շա՜տ կարեւոր է: Հակառակ դեպքում ԿՈՉՆՉԱՑՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՅԳԻ եւ փոխարենը կկառուցվի 18 հարկանի շենք: Եկեք համախմբվենք այդ օրը եւ փրկենք ՄԵՐ ԱՅԳԻՆ` ասելով ՈՉ կառուցապատմանը»,- նշված է կոչում:

Դեկտեմբեր 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր