ՎԱՆԴԱԼԻԶՄ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

ՎԱՆԴԱԼԻԶՄ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

ԷկոԼուր

Երեք հազարամյա վիշապաքարը գցել են, Վիշապների այգում անօրինական կառույցի դեմ ստորագրահավաքի պաստառը պատռել: Ակտիվիստ-էկոլոգները սա վանդալիզմ են համարում: «Այս վանդալիզմն, ամենայն հավանականությամբ, կառուցապատողներն են արել»,- ասված է Facebook-ի ցանցով տարածված հաղորդագրության մեջ: «Այգին ու վիշապաքարերը վտանգի տակ են: Մենք` երևանցիներս, պետք է փակենք այդ ագահ ճաշակը, որպեսզի չկորցնենք մեր մշակույթը, պատմությունը, անցյալը, ներկան եւ ապագան»,- տեղի ունեցածին արձագանքեցին ցանցի ֆորումի մասնակիցները:

Հիշեցնենք, որ մոտ երեք ամիս է` շարունակվում է հասարակության եւ կառուցապատողի` «ԿԱԷՌ քոնսրթաքշն» ընկերության հակամարտությունը: Վերջինս թույլատրող փաստաթղթերի բացակայության պայմաններում սկսել է բազմահարկ շենքի շինարարություն հանրային տարածքում` Վիշապների այգում:  Շինհրապարակը մաքրելու համար աշխատողները կտրել են ծառեր, հեռացրել վիշապաքարերը, հին մշակույթի հուշարձաններ, որոնք երեք հազր տարեկան են:

Հասարակայնությունը հանեց ցանկապատը, լցրեց փորված փոսերը եւ տնկեց 100 ծառ կառուցապատման վայրում: Հասարակական լսումների ընթացքում ստորագրություններ հավաքվեց շինարարության եւ հանրային տարածքների գրավման դեմ:

Հունվար 13, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր