

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետերը փոխվում են, իսկ ծառերը հատվում են: Եթե այսպես շարունակվի, ապա Երեւանում ծառի գինը ոսկի կդառնա:
Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան եւ Սայաթ Նովա փողոցների միջեւ ընկած բակի հարեւանությամբ ապրող բնակիչների վկայությամբ «Ավագ Շին» ընկերությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրել է եւս 10 ծառ: Ընկերության հետ պայմանագիր է կնքել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Մի քանի ամիս բնակիչները պայքարել են կանաչ տարածքի համար` փորձելով պահպանել մնացած մի քանի ծառերը: Սակայն Գագիկ Բեգլարյանի հրաժարականը չփրկեց իրավիճակը:
Նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընկերությանը կոչ չարեց հետեւել կառավարության որոշման մեջ նշված կետերին, ինչպիսիք են` կանաչ գոտիների ստեղծումը, տարածքի բարեկարգումը եւ այլն: Ահա եւ կտրեցին ծառերը: Տխուր է, երբ կատարվում են վատ սպասելիքները, եւ չեն իրականանում լավերը:
Հունվար 18, 2011
