ԻՆՉՈ՞Ւ ՔԱՋԱՐԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԱՍՀԱՆՈՒՄԻՑ

ԻՆՉՈ՞Ւ ՔԱՋԱՐԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԱՍՀԱՆՈՒՄԻՑ

Սյունաց Երկիր

2011թ. բնապահպանական վճարներից Քաջարանին մասհանում չի նախատեսվում: 2010թ. բնապահպանական վճարներից մասհանումը կազմել է 96 մլն դրամ: Այս տեղեկատվությունը «Սյունաց երկիր» թերթի դեկտեմբերի համարից է:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքերով` 2011թ. համայնքի բյուջեն կկազմի 212.9 մլն դրամ (2010-ին` 291.3 մլն դրամ էր), որից 85 մլն դրամը` պետական լրավճար: Տարին բարեհաջող ավարտելու համար քաղաքապետարանը դեռ պետք է մարի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի եւ այլ կառույցների կատարած աշխատանքների դիմաց առաջացած պարտքերը: Քաղաքապետը նաեւ նշել է. «Քաջարանը հանրապետության եզակի քաղաքներից է, որտեղ բնակիչների համար բազում արտոնություններ են սահմանված` խմելու ջրի, կոյուղաջրի հեռացման, աղբահանության: Ընդ որում` զոհված ազատամարտիկների ընտանիքների համար` 100 տոկոս, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետեւանքով մահացածների ընտանիքների համար` 50 տոկոս, երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար` 100 տոկոս, անչափահաս երեխա ունեցող միայնակ մայրերի ընտանիքների համար` 50 տոկոս զեղչ: Բացի դրանցից` Քաջարանը միակ համայնքն է, որտեղ խմելու ջրի համար ջրաչափեր չեն տեղադրվել»:

Նախորդ տարվա համեմատությամբ համայնքային բյուջեի մոտ 80 մլն դրամով նվազման հանգամանքը խոսակցության առանձին նյութ է, ասել է քաղաքապետը:

Հունվար 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր