ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ

ԷկոԼուր

Մարտի 1-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Դալմայի այգիների հողակտորների նախկին վարձակալները: Նրանց հիմնական պահանջն էր վերականգնել իրենց իրավունքները տարածքների նկատմամբ, որոնք օենքների խախտմամբ տրվել են այլ անձանց:

Ավելի քան 7 տարի է` շարունակվում է մարդկանց պայքարը, որոնց ջանքերով պահպանվեցին Դալմայի այգիները, որոնք ճանաչվել են որպես պատմական, մշակութային, եւ բնապահպանական արժեքներ:

2004թ. մարտին ՀՀ կառավարությունը ընդունեց Երեւանի քաղաքապետարանին այդ տարածքների տիրապետման իրավունքի փոխանցման մասին 1530-Ն որոշումը: Երեւանի քաղաքապետարանն այդ տարածքները վաճառեց տարբեր անձանց` օրինական տերերին զրկելով իրենց իրավունքներից:

Վարձակալների հայցերով տեղի ունեցան բազմաթիվ դատական գործընթացներ:Սակայն բոլոր գործընթացներում վարձակալներին մերժեցին` վերականգնելու իրենց իրավունքները: Ներկայումս մի քանի գործ արդեն դիտարկման է ընդունվել Մարդու իրավունքների  եվրոպական դատարանում: Կա նաեւ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի 2008թ. որոշումը, որում ասվում է, որ Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր: Հուսահատված մարդիկ բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի, կառավարության շենքերի առաջ:

Նախագահի նստավայրից ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ իրենց գործը պետք է կարգավորվի Երեւանի քաղաքապետարանում, որտեղ եւ նրանք ուղղվեցին: Սակայն մարդիկ հույս չունեն, որ քաղաքապետարանն իրենց հարցին դրական լուծում կտա: «Իհարկե, Երեւանի քաղաքապետարանը մեզ չի տա այն, ինչն ինքն է մեզանից խլել»,- ասաց Ջեմմա Կիրակոսյանը: 

Մարտ 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր