

ԷկոԼուր
Դալմայի այգիների համար բողոքողներին ընդունեցին Նախագահի ապարատի դիմումների եւ քաղաքացիների ընդունելության բաժնում: Մարտի 1-ին Դալմայի այգիների վարձակալները եկան նախագահի նստավայրի մոտ, որպեսզի հայտնեն իրենց իրավունքների խախտումների մասին: ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի անօրինական գործողությունների պատճառով ավելի քան 70 մարդ կորցրել է Դալմայի այգիների հողակտորների նկատմամբ իր իրավունքը: Հողակտորները վերցվել եւ անօրինաբար վաճառվել են, իսկ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մշակել էին այդ հողը, մնացել են ձեռնունայն:
Նախագահի նստավայր ակցիայի մասնակիցների հետ միասին հրավիրվել էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Քաղաքապետարանը խոստացել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկի այդ հարցը:
Մարտ 01, 2011
