

ԷկոԼուր
Մարտի 1-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն համաձայնագիր ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակում նախատեսվում է լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման և մի շարք այլ ուղղություններով:
Մասնավորապես, պայմանագրի շրջանակներում ենթադրվում է Դալմայի այգիների տարածքում ավարտին հասցնել «Դալմա Գարդեն»> առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը:
Հատկանշական է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ միեւնուն օրը, երբ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացվեց ի պաշտպանություն Դալմայի այգիների վարձակալների իրավունքների: Մարդկանց խոստացան, որ հարցը կլուծվի Երեւանի քաղաքապետարանում: Հաշվի առնելով պայմանագիրի ստորագրումը` հարց է առաջանում, թե ով է վերականգնելու Դալմայի այգիների վարձակալների իրավունքները` քաղաքապետ Կարեն Կարապետյանը, թե «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը:
Մարտ 02, 2011
