

ԷկոԼուր
«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նրանք հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան` պահանջելով, որպեսզի դատարանը ՀՀ բնապահպանության նախարարությանը պարտավորեցնի Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել:
Նշենք, որ ՀԿ-ները բազմիցս դիմել են նախարարություն` փորձաքննություն անցկացնելու պահանջով, սակայն մինչ օրս դրական տեղաշարժ չի գրանցվել:
Դելֆիանարիան արդեն գործում է, մինչդեռ ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործնեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության:
Մարտ 04, 2011
