ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԸ` ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ

ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԸ` ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ

Ա1+

«Երևանի նորաբաց դելֆինարիումը կարող է վարակի աղբյուր դառնալ , եթե չկասեցվի դրա գործունեությունը»,- ասում է «Թռչնասերերի կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
Վարակի տարածման պատճառ կարող է դառնալ ջուրը, որը, ըստ նրա, չի ֆիլտրացվում` համապատասխան սարքերի բացակայության պատճառով:

«Դելֆիններին հատուկ են վարակները, և քանի որ ջուրն էլ ֆիլտրացիայի չի ենթարկվում, ջրի միջոցով այդ վարակները կարող են անցնել մարդկանց: Նրանց հետ լողալն էլ նման փակ տարածքում վտանգավոր է»,-զգուշացնում է Սիլվա Ադամյանը:

Նա հայտարարում է, թե երեւանյան դելֆինարիումը անօրինական կառույց է և բացարձակապես չի համապատասխանում պահանջներին` չի ապահովվում թարմ սնունդ, ծովի ջուր, չկան հատուկ կենսաբաններ, անասնաբուժներ:

Հիմք ընդունելով այս` «Թռչնասերերի կենտրոն» և «Էկադոր» ՀԿ-ները փետրվարի 28-ին հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան ` դելֆինարումի գործունեությունը դադարեցնելու պահանջով:

«Դելֆինարիայի տնօրինությունը չի դիմել և կառուցապատման փաստաթղթեր չի ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն ստանալու համար»,- Սիլվա Ադամյանը:
Մինչդեռ դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը վստահեցնում է, որ իրենք փաստաթղթերի հետ կապված ոչ մի խնդիր չունեն, իսկ ջրի ֆիլտրացման վերաբերյալ նա նախընտրեց չխոսել:

Մարտ 10, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր