

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 1-ին հանդիպեց տխրահռչակ Դալմայի այգիների սեփականատերերի հետ: «Նա մեզ ընդունեց, լսեց եւ խոստացավ, որ կփորձի բավարարել մեր պահանջները ունեցած հնարավորությունների սահմաններում»,- «ԷկոԼուր»-ին ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրի մոտ կայացած հերթական ակցիայից հետո: «Նախագահի նստավայր-Երեւանի քաղաքապետարան» երթուղուն ակցիայի մասնակիցներն առաջին անգամ չեն սովորում: Մեկ ամիս առաջ` մարտի 1-ին, նրանք կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի մոտ, ինչից հետո նրանց ուղարկեցին քաղաքապետարան: Քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացան, որ կպատասխանեն մեկ շաբաթ անց, բայց չպատասխանեցին: Պահանջը մնում է նույնը. «համարժեք փոխհատուցում տրամադրել, կամ հողակտորներ այն հողակտորների փոխարեն, որոնք մեզանից անօրինաբար խլեցին»:
Ապրիլ 01, 2011
