Տեսուչները Բուսաբանական այգու հարակից տարածքում ծառերի հատման հետքեր չեն հայտնաբերել

Տեսուչները Բուսաբանական այգու հարակից տարածքում ծառերի հատման հետքեր չեն հայտնաբերել

ԷկոԼուր

Բուսաբանական այգու կից բենզալցակայանի հետեւի հատվածում հատվել է մոտ 20 ծառ, «Facebook» սոցիալական ցանցում ահազանգում է երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: «Փորել են, արմատները դուրս հանել: Սակայն դրանով ոչ մեզ են կուրացնում, ոչ էլ իրենք են զրկվում պատասխանատվությունից: Միևնույն է, կան արված լուսանկարներ, որտեղ ապացուցվում է, որ տեղի է ունեցել հանցագործություն հենց հանրային կանաչ տարածքի սրտում»,- գրել է Մարիամ Սուխուդյանը: Այս ահազանգի հետքերով «ԷկոԼուր»-ը դիմեց Բուսաբանական այգու աշխատակիցներին եւ ՀՀ բնապահպանության նախարարություն: 

Բուսաբանական այգու աշխատակիցները ծառահատումների մասին տեղեկատվություն չունեին: Բնապահպանության նախարարությունը պատասխանեց, որ, ահազանգ ստանալով, այդ վայր է ուղարկել տեսուչների, սակայն հատումների հետքեր չեն հայտնաբերել:

Լուսանկարը` Մարիամ Սուխուդյանի

Ապրիլ 26, 2011 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր