«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԷկոԼուր

Ապրիլի 27-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն  իրականացրեց Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների հավաքումը և վերամշակումը: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

Միջոցառման շրջանակում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվեցին եւ տեղափոխվեցին հուշարձանի հետնամաս, ցողուններն առանձնացվեցին ծաղկաթերթիկներից: Ցողուններից պատրաստվեց պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները չորացվեցին և տարվա ընթացքում կօգտագործվեն Հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաների կողմից թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար: 

Ապրիլ 28, 2011 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր