Զարմանալի դեպք Քանաքեռում. մեկ չորացած ծառի մասսայական հատումներ մեկ տարվա ընթացքում

Զարմանալի դեպք Քանաքեռում. մեկ չորացած ծառի մասսայական հատումներ մեկ տարվա ընթացքում

ԷկոԼուր

Սոցիալական ցանցերում եւ մամուլում ահազանգ տարածվեց Երեւանի Քանաքեռի շրջանից: Այսպես, 1-ին լրատվականը գրում է. «Քանաքեռի այգում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել: Այս մասին ահազանգում է Քանաքեռի բնակիչ Սևակ Մնացականյանը: Արդեն 5 օր արագ տեմպերով ընթացող ծառահատումն ու այգու ասֆալտապատումը մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն Սևակի, այլև Քանաքեռի ողջ բնակչության շրջանում:

«Այս ամենը սկսել է դեռ 1 տարի առաջ: Այս տարածքում նախ սրճարան սարքեցին և հատեցին շրջակա այգու 7 ծառ` ասելով, թե դրանք գողացել են: Հիմա էլ նորից մեծացնում են ազատ գոտու տարածքը` նոր հատումներ սկսելով»,- մեզ հետ զրույցում պատմում է Սևակ Մնացականյանը»:

ՀՀ բնապահպանության նախարարությունը այդ ահազանգի արձագանքեց հետեւյալ կերպ: Ինչպես  նշում է News.am-ը, Քանաքեռում գտնվող այգու ծառերի հատումն իրականացրել են թաղապետարանի աշխատակիցները: Այդ մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: «Փտած ծառ էր, որը քամու ազդեցությամբ թեքվել էր: Մեր  տեսուչները գնացել են այն  պահին, երբ ծառը կտրում էին, Արաբկիրի թաղապետի թույլտվությամբ է եղել, տարել են պահեստավորել իրենց մոտ, որ բաժանեն անապահով ընտանիքներին»,- ասել է Հասմիկ Մկրտչյանը:

Մայիս 02, 2011 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր