

ԷկոԼուր
Մայիսի 10-ին Եռաբլուրում տեղի կունենա խորհրդանշական ծառատունկ, որը նվիրված է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին: Այս միջոցառումը կամփոփի 2001 թ-ից մեկնարկած «Երկրի օր» քարոզարշավը, որն իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին հիմնադրամից, տնկվող հարյուրավոր ծառերից յուրաքանչյուրը կկրի Արցախյան գոյամարտում զոհված հայորդիներից մեկի անունը: Անվանական ծառերը տնկելու համար հրավիրված են զոհված ազատամարտիկների ծնողներն ու զավակները, հարազատներն ու ընկերները: Ծառատունկին կմասնակցեն նաեւ «Երկրի օր-2011» քարոզարշավի շրջանակում իրականացված միջոցառումներին մասնակից մի շարք տեղական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ:
Ծառատունկի տարածքը խնամելու համար կօգտագործվի այս տարի` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված սգո ծաղիկների վերամշակման արդյունքում ստացված պարարտանյութը:
Մայիս 10, 2011 at 12:15
