Խորը էտում Վերնիսաժի տարածքում

Խորը էտում Վերնիսաժի տարածքում

ԷկոԼուր

Մայիսի 11-ին «ԷկոԼուր»-ը ահազանգ ստացավ Երեւանի բնակիչներից, որ Վերնիսաժի տարածքում կտրվում են ծառերի ոչ միայն չոր այլ նաեւ կանաչ ճյուղերը, ինչպես նաեւ մեկ  ծառ ամբողջությամբ: «Երբ մոտեցա ու հարցրեցի, թե ինչու եք կտրում, ասացին, որ քաղաքապետարանն է թույլատրել, որ պետք է ծառերը էտենք: Բայց իրենք շատ անխնա ձեւով էին էտում` կտրելով չոր եւ կանաչ ճյուղերը»,- «ԷկոԼուր»-ի ասաց ահազանգողներից մեկը: Այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ Կենտրոն համայնքի թաղապետարանի հանձնարարությամբ կատարվում է ծառերի էտ եւ երիտասարդացում, եւ որ կտրվել է մեկ չորացած ծառ: 

Մայիս 11, 2011 at 18:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր