Կանաչ գոտին վտանգի տակ՝ հակառակ քաղաքապետի հավաստիացումների

Կանաչ գոտին վտանգի տակ՝ հակառակ քաղաքապետի հավաստիացումների

Հետք

«Մելիքջանյան հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մելիքջանյանը «Հետքին» է ուղարկել լուսանկարներ, որոնցում երևում է, որ Ազատության-Ադոնց խաչմերուկից 30 մետր ներքև գտնվող հատվածում ծառերը վտանգված են: Լուսանկարներն արված են մայիսի 10-ին:

«Նկարներից ակներև է, որ հետիոտնային գոտում կանաչ տարածքը ենթակա է ոչնչացման, և ծառերի շուրջն արդեն իսկ շինության հիմք լցնելու աշխատանքներ են կատարվում: Այսպիսով, Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես այն, որ ծառեր չեն հատվելու կանաչ գոտիներում»,- «Հետքին» հայտնում է Անդրանիկ Մելիքջանյանը:

Մայիս 12, 2011 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր