

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը չի դադարում կանաչ գոտիների ոչնչացման մասին ահազանգեր ստանալ: «Ծառերի սպանդ Էրեբունի համայնքում: Երեկ Էրեբունի համայնքի Վարդավառի լճին /Թոխմախի լիճ/, հարող փողոցով էի անցնում: Անմիջապես Էրեբունի թաղապետարանի դիմաց, գազալցակայանի հարևանությամբ, ի դեպ վերջինս էլ է կառուցվել բազմաթիվ հատված հաստաբուն ծառերի տեղում, կրկին ինչ-որ շինարարական աշխատանքներ են մեկնարկել, բազմաթիվ ծառերի միայն բունն էին թողել, մեծ թվով ծառեր էլ արդեն չկային... »,- տեղեկացնում է Եղվարդի օրհուս կենտրոնի համակարգող Մարի Չաքրյանը: Նույն օրը`մայիսի 13-ին մեկ այլ ահազանգ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանից. «Վան Խաչատուրը իր տան դիմացի մի փոքր հողակտորը արդեն 30 տարի մշակել է, մեծ ծառեր կան այնտեղ, սակայն տեղի համատիրությունը ոչ մի առիթ բաց չի թողնում դրա շրջակայքում ջրագծերի, կամ էլեկտրալարերի շինարարական աշխատանքներ անցկացնելիս ծառերի արմատներն ու ճյուղերը կտրատելու ու վնասելու համար: Վան Խաչատուրն արդեն մոտ 80 տարեկան է, սակայն շարունակում է միայնակ պայքարել դրանց դեմ»: «Այժմ Կոմիտաս 5 հասցեում սկսվել են ապօրինի ծառահատումեր, որոնք դադարեցվել էին նախկին քաղաքապետի օրոք»,- ահազանգում է Լալա Ասլիկյանը: Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչները չեն դադարում բողոքի նամակներ ուղարկել բարձրագույն իշխանությանը` խնդրելով պահպանել իրենց բակի ծառերը:
Եթե այս կործանարար գործընթացը չկանգնեցվի, ապա, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ Բնապահպանության նախարար Արամ հարությունյանին այլեւս հարկավորչի լինի պատասխանատվությունկրել կանաչ գոտիների համար, քանի որ Երեւանում դրանցից ոչինչ չի մնա:
Մայիս 18, 2011 at 13:25
