Վիշապների պուրակ են ներխուժել

Վիշապների պուրակ են ներխուժել

ԷկոԼուր-Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մայիսի 20-ին նորից Վիշապների պուրակ են ժամանել ինչ որ ֆիրմայի ներկայացուցիչներ, որոնք ամիսներ շարունակ խաղում են բնակիչների համբերության հետ, և փորձում են կրկին շինարարություն սկսել՝ ասելով որ թույլտվություն ունեն։
 
Բնակիչներն այժմ հավաքվում են այգում, որպեսզի նորից պաշտպանեն իրենց այգին։
 
Նշենք, որ տարածքը ապօրինի սեփականաշնորհվել է, բայց նույնիսկ այդ դեպքում միայն որպես հանգստի գոտի և ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՅՆՏԵՂ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է։ Բացի այդ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ քրեական գործ է հարուցել կեղծված ստորագրություններով իբր հանրային լսումներ անցկացնելու համար։
 
Նորից ենք շեշտում, որ որևէ օրինական փաստաթուղթ այդ այգու բետոնապատման համար ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։
 
Պատասխանատուները կոչված են պաշտպանել Երևանի քաղաքացիներին և նրանց ապրելու միջավայրը, ինչ որ շահամոլ ընկերությունների նեղ ու հանցագործ շահերից։
 
Փաստաթղթեր ցույց չեն տալիս։ Ասում են իբր գազի խողովակ են տեղափոխում։
 
Մենք ենք այս քաղաքի տերն արդեն տեղեկացնում է բոլոր պատասխանատուներին նախարարություններում և Երևանի քաղաքապետին։

Մայիս 24, 2011 at 14:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր