

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն
Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի տարածքում ծառահատումների դեմ պայքարող բնակիչներն առաջին դրական արդյունքն են գրանցել:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսեւ բավարարել է հայցվորների միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաեւ վերջիններիս աշխատակիցներին Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու նշված գործը` շարունակելով աջակցել նշված շենքերի բնակիչներին մինչեւ այս հասցեում վերջնականապես չկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը եւ չվերականգնվեն բոլոր կտրված ծառերը, ինչպես նաեւ հետեւողականորեն տեղեկացնելու է հասարակությանը դրա ընթացքի մանրամասների մասին:
Մայիս 25, 2011 at 13:41
