«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը` մեղադրելով անգործության մեջ

«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը` մեղադրելով անգործության մեջ

ԷկոԼուր

«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները կրկին դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: ՀԿ-ները մայիսի 24-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան` մեղադրելով ՀՀ բնապահպանության նախարարությանն անգործության մեջ: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, նախարարությանը դատի տալը պայմանավորված է նրանով, որ արդեն երեք ամիս է` ՀԿ-ները նախարարությանը դիմել են նամակով` պահանջելով անցկացնել Երեւանում գործող «Նեմո» դելֆինարիայի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, սակայն մինչ օրս նախարարությունից պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ՀՀ վարչական դատարանը վերադարձրեց «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցադիմումն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, որով ՀԿ-ները դատարանից պահանջում էին  ՀՀ բնապահպանության նախարարությանը  պարտավորեցնել` Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել:

Մայիս 25, 2011 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր