

ԷկոԼուր
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: ՀԿ-ները ՀՀ բնապահպանության նախարարությանը մեղադրում են անգործության մեջ: Նախարարությանը դատի տալը պայմանավորված է նրանով, որ երեք ամսից ավելի է` ՀԿ-ները նախարարությանը դիմել են նամակով` պահանջելով անցկացնել Երեւանում գործող «Նեմո» դելֆինարիայի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, սակայն նախարարությունից պատասխան չեն ստացել:
Հունիս 07, 2011 at 15:46
