

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում է ամենաբարձր ռիսկ ունեցող սեյսմիկ գոտում. տատանումներն այստեղ կարող են հասնել 8-11 բալ ուժգնության: Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանի խոսքերով` սեյսմիկ քարտեզների պատրաստման ընթացքում, որոնք պահանջվում են յուրաքանչյուր շենքի կառուցման համար, որպես հիմք հաճախ ընդունվում են ավելի քան 30 տարի վաղեմության տվյալներ կամ նույնիսկ հարեւան կառույցների տվյալները: Իսկ եթե հաշվի առնենք, որ Երեւանի կենտրոնում շատ դատարկություններ կան, ապա կառուցապատողների այդ անփութությունը կարող է շատ թանկ նստել նրանց վրա, այն էլ որ երբեմն տեղի ունեցող գրունտի փլուզումները կատարվում են առանց որեւէ երկրաշարժի:
Ինչպես այս կապակցությամբ կարծում է «Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ամենաանբարենպաստ վիճակում է հայտնվել մայրաքաղաքի կենտրոնը: Բացի շինարարական նորմերի խախտումից եւ անհրաժեշտ ուսումնասիրըթյունները զանց առնելուց մեկ այլ խնդիր էլ կա: Հետխորհրդային տարիներին շատ շենքերի վերեւի հարկերի վրա անկանոն նոր հարկեր են ավելացրել, իսկ դա չափազանց վատ է ազդում հիմքերի վրա, որոնցից շատերը առանց այդ էլ ամրացման կարիք ունեն:
Հունիս 16, 2011 at 12:09
