Եւս մեկ սառեցված կոնֆլիկտ այս անգամ Վիշապների այգում

Եւս մեկ սառեցված կոնֆլիկտ այս անգամ Վիշապների այգում

ԷկոԼուր

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ահազանգն այն մասին, որ Վիշապների այգում վերսկսել են շինարարական աշխատանքները, գործնականում անմիջապես ստացավ Երեւանի քաղաքապետարանի արձագանքը: Ինչպես հայտնեց քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, շինարարական աշխատանքները դադարեցված են, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից հարցը ուսումնասիրվում է կառուցապատողի հետ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու համար՝  ի նպաստ այգու պահպանման:

Հետաքրքիր է, թե ինչպիսին պիտի լինի որոշումը, եթե կառուցապատողը`  «Air Construction» ընկերությունը, ունի մեկ ծրագիր` կառուցել բազմահարկ շենք այգում, իսկ ելնելով հասարակական շահերից, այգու շահերից եւ օրինականությունից, շենք կառուցել չի կարելի:

Լուսանկարները Վահան Թադեւոսյանի

Հունիս 24, 2011 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր