Մինչ պաշտոնյանները քննարկում են օրենքով արգելել չորացած բուսականության այրումը, Երեւանում մշտապես այրվում են կանաչ գոտիներ

Մինչ պաշտոնյանները քննարկում են օրենքով արգելել չորացած բուսականության այրումը, Երեւանում մշտապես այրվում են կանաչ գոտիներ

ԷկոԼուր

Դեռ այս տարվա մայիսի 12-ին կառավարությունը քննարկվեց ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն ընդհանուր առմամբ ընդունելի համարվեց, քանի որ չորացած բուսականության այրումը վնաս է պատճառում ինչպես մթնոլորտային օդին, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհին: Գործադիրը եկավ այն եզրակացության, որ օրենքներով արգելող, պատասխանատվություն սահմանող նորմերի ամրագրումն իրավական միջոց կհանդիսանա այդ արատավոր սովորույթը վերացնելու ուղղությամբ։ Մինչ պաշտոնյանները քննարկում են օրենքների նախագծերը, Երեւանում ամեն օր մի նոր կանաչ տարածք է այրվում: Միայն մեր տվյալներով հունիսի 21-ին հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի տարածքում եւ  հեռուստաաշտարակի մոտ: Հրդեհման փաստի առթիվ քրեական գործեր չեն հարուցվել եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Հունիս 27, 2011 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր