

ԷկոԼուր
Դելֆինների պաշտպանները հուլիսի առաջին շաբաթը հայտարարում են Պատանդ դելֆինների համաշխարհային շաբաթ, իսկ հուլիսի 4-ը` Պատանդ դելֆինների միջազգային օր: Ամբողջ աշխարհում այդ օրը անցկացվելու են անազատության մեջ պահվող դելֆինների պաշտպանության ակցիաներ: Հուլիսի 4-ին Երեւանում դելֆինների պաշտպանները նույնպես մտադիր են ակցիա կազմակերպել «Նեմո» դելֆինարիայի մոտ` Կոմիտասի անվան զբոսայգում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: «Մենք ցանկանում ենք ասել, որ մեր դելֆինարիայի դելֆինները պատանդներ են,- ասաց Սիլվա Ադամյանը,- եւ բաժանենք թերթիկներ, որտեղ բացահայտվում են դելֆինների վարժեցման գաղտնիքները: Տեղեկատվությունը պատրաստել են մեր ուկրաինացի գործընկերները»:
Հունիս 30, 2011 at 11:06
